-
12.06.2020|
02:41
«Իրատեսի» հյուրը դերասանուհի ԿԱՐԻՆԵ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆՆ է: 1992-ին՝ դժվարին ժամանակներում, հայ հանդիսատեսը նրան տեսավ ու սիրեց Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնում: Թատրոն, որն անգամ զրկված էր մշտական տանիք ունենալու բարեբախտությունից:
-
11.06.2020|
16:26
Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
-
11.06.2020|
13:45
Երեկ ուշ երեկոյան հայտարարվեցին Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար։ Ժյուրիի որոշմամբ ստուգատեսի հաջորդ փուլում մրցակցությունը կշարունակեն Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ Մայքլ Գերմերը (Դանիա)‚ Լորենց Կարլսը (Շվեդիա)‚ Բելլ Թինգը (Թայվան)‚ Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան)‚ Ալեքսանդրոս Պետրինը (Հունաստան-Ռուսաստան)‚ Ջիման Վին (Կորեայի Հանրապետություն)‚ Կրիստինա Սուխովան (Ռուսաստան)‚ Յանիս Գրիսոն (Լյուքսեմբուրգ)‚ Յանհյուն Լին (Կորեայի Հանրապետություն)։
-
10.06.2020|
13:06
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին:
-
09.06.2020|
17:48
Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին իրենց ողջույնի խոսքն են հղել բազմաթիվ հայտնի մշակութային գործիչներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը‚ ողջունելով խաչատրյանական մրցույթի մասնակիցներին‚ նկատում է‚ որ թեև համավարակի պայմաններում մրցույթը կայանում է հեռավար‚ այնուամենայնիվ‚ պետք է նկատել‚ որ ստեղծված իրավիճակն է՜լ ավելի է ընդլայնում այս իրադարձության հետևորդների‚ ունկնդիրների թիվը։ «Վստահ եմ‚ որ ներկա պայմաններում մրցույթը կդառնա մեծ իրադարձություն ոչ միայն Հայաստանի‚ ԱՊՀ տարածաշրջանի‚ այլև ամբողջ աշխարհի մշակութային կյանքում»‚- ասում է պարոն Շվիդկոյը։
-
09.06.2020|
10:41
«Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդներ Հրաչյա Ափինյանը և Անի Մարտիրոսյանը որոշել են Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղական համայնքի երեխաների համար ստեղծել խաղահրապարակ։
-
09.06.2020|
01:09
«Իրատեսի» զրուցակիցը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նորանշանակ տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՆ է։
-
09.06.2020|
01:08
Երիտասարդ դրամատուրգ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆԻ հետ զրուցի առիթը նրա «Դու էիր պակաս» պիեսների առաջին ժողովածուն է։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։
-
09.06.2020|
00:35
Բնական է, որ Հայաստանում հին ու նոր քաղաքական իշխանությունների միջև ծավալված կենաց ու մահու պայքարի պայմաններում պիտի ծնվեին նոր «երրորդ» կուսակցություններ, դաշինքներ, շարժումներ՝ փորձված ու անփորձ, նորընծա թե հնաոճ և այլն:
-
07.06.2020|
11:12
Էլլադայի ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը յոգան անվանել է կտրականապես անհամատեղելի քրիստոնեության հետ: Սինոդը հայտարարել է, որ յոգան հինդուիզմի հիմնարար մաս է, ոչ թե ֆիզիկական վարժությունների շարք և տեղ չունի քրիստոնյայի կյանքում: ԷՈՒԵ-ն բացատրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է հունական թերթերի հորդորների՝ կարանտինի ժամանակ ստրեսը հանելու համար զբաղվել յոգայով: